20.02.2015|
00:46
«Անցյալ տարի Հրանտ Վարդանյանը լրագրողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ մյուս տարի որդիներն են անելու «Գրանդ Հոլդինգի» տարեկան ասուլիսը: Դրա համար մենք այսօր այստեղ ենք: Մենք շարունակում ենք Հրանտ Վարդանյանի գործը և շարունակում ենք այնպես, ինչպես ինքը կցանկանար»,- լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեցին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր ԿԱՐԵՆ և ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ: